Որոնում և CPV
Որոնման չափանիշներ, CPV ծառ և արդյունքներ
Բացել որոնումըԳտեք պատասխանը կամ անցեք անհրաժեշտ բաժին՝ աշխատանքը շարունակելու համար։
Որոնեք առանց գրանցման՝ բանալի բառերով կամ CPV ծառով։ Հաշիվ պետք չէ։
Ստեղծեք թիրախ՝ նոր համապատասխան մրցույթների մասին տեղեկանալու համար։
Էջանշեք կարևոր մրցույթները և ընտրեք մշտադիտարկման տեսակը։
Որոնման չափանիշներ, CPV ծառ և արդյունքներ
Բացել որոնումըԹիրախի ստեղծում և համապատասխանությունների ստացում
Իմ թիրախներըԱնվճար և վճարովի մշտադիտարկման տարբերություններ
Իմ էջանշաններըԾածկույթ, հատվածներ և բաժանորդագրության ընդլայնում
ԲաժանորդագրությունՄնացորդ, համալրում, գործարքներ և անդորրագրեր
Բացել դրամապանակըԱնձնական տվյալներ, կազմակերպություններ և օգտատերեր
Իմ էջըՀայաստանում հրապարակվող գնումների հայտարարությունների որոնման համակարգ։ Պետական և մասնավոր պատվիրատուների հայտարարությունները հավաքվում են մեկ տեղում, որպեսզի դրանք գտնելու համար հարկ չլինի ամեն օր շրջել առանձին կայքերով։
Երկու բանի համար՝ գտնել այն, ինչ արդեն հրապարակված է, և բաց չթողնել նորը։ Որոնումն անվճար է և հաշիվ չի պահանջում։ Եթե ուզում եք, որ նոր համապատասխան հայտարարությունների մասին Ձեզ տեղեկացնեն, ստեղծեք Թիրախ՝ դրա համար արդեն պետք է հաշիվ։
Այո։ Հրապարակային մրցույթների որոնումն ու ֆիլտրումը հասանելի են առանց մուտք գործելու։ Սահմանափակ հայտարարության ամբողջական տվյալների համար կարող է պահանջվել առանձին հասանելիություն։
Ոչ։ Արդյունքի վրա սեղմելիս համապատասխան հանգույցը բացվում և ժամանակավորապես ընդգծվում է ծառում, բայց ընտրությունը կատարվում է միայն ձեր հստակ գործողությամբ։
Թիրախների ստեղծումն ու պահպանումն անվճար և անսահմանափակ է։ Պաշտոնական, ժամանակին ծանուցումը վճարովի իրադարձություն է, երբ հայտնվում է թիրախին համապատասխան նոր մրցույթ։
Գինը կախված է նրանից, թե որքան հազվադեպ և որքան կոնկրետ է թիրախը․ որքան քիչ հայտարարություն է համընկել վերջին տարում, այնքան բարձր է գինը, քանի որ հենց դա է այն, ինչ առանց ծանուցման կվրիպեր։ Հաշվարկին մասնակցում են հինգ ֆիլտր՝ մարզ, ընթացակարգ, բանալի բառ, դասակարգիչ և պատվիրատու։ Հատվածը, բնույթը և ամսաթվերը նեղացնում են շրջանակը, բայց գինը չեն փոխում։ Գործող CPV բաժանորդագրությամբ ամբողջությամբ ծածկված թիրախի ծանուցումներն անվճար են։
Փոփոխություններ, պարզաբանումներ, չեղարկում, վերջնաժամկետի և փաստաթղթերի փոփոխություններ՝ մինչև արդյունքների հրապարակումը։
Վճարովի մշտադիտարկումը ձեռք է բերվում առանձին՝ յուրաքանչյուր հայտարարության համար, և միայն Ձեր հստակ գործողությամբ։ Գումարը գանձվում է ձեռքբերման պահին՝ ոչ ավելի ուշ և ոչ ինքնաբերաբար։ Մեկ ձեռքբերումը բացում է այդ հայտարարության բոլոր վճարովի իրադարձությունները՝ ներառյալ դեռ չկատարվածները, և կրկին չի գանձվում։ Եթե հաշվեկշիռը բավարար չէ, ձեռքբերումը մերժվում է, Ձեզ տեղեկացվում է, և գանձում չի կատարվում։ Վաճառքի առկայությունը և գինը նշված են «Գներ և ծառայություններ» էջում։
Ակտիվ գնված ծածկույթը չի նեղացվում կամ փոխարինվում։ Կարող եք միայն ավելացնել նոր CPV ուղղություններ, հատվածներ կամ օգտատերեր՝ համապատասխան վերահաշվարկով։
Ակցիաները տարածվում են միայն CPV բաժանորդագրության գնման, երկարաձգման և լրացումների վրա՝ ակցիայում նշված ժամկետների և գնումների տարածքների համար։ Ակցիան կարող է լինել միայն գնման կամ միայն երկարաձգման համար։ Երկարաձգում է համարվում միայն դեռ գործող բաժանորդագրության երկարաձգումը՝ նույն հատվածով և տարածքներով. ավարտվածի նորից գնումը կամ այլ հատվածով/տարածքներով երկարաձգումը գնում է։ Անհատական զեղչը տրամադրվում է Ձեր հաշվին։ Գինը միշտ հաշվարկում է սերվերը. վճարման պատուհանում տեսնում եք սովորական գինը, կիրառված զեղչերը և մեկ վերջնական վճարը։ Եթե զեղչը փոխվել կամ ավարտվել է Ձեր հաստատումից հետո, ոչինչ չի գանձվում, և նոր գինը ցուցադրվում է կրկին հաստատման համար։
Դրամապանակի գործարքների ցանկում բացեք համապատասխան գործարքը․ այնտեղ հասանելի են վճարման մանրամասներն ու անդորրագիրը։
Tender.am-ի աշխատակիցը ստուգել և հաստատել է կազմակերպության տվյալները՝ անվանումները հայերեն, ռուսերեն և անգլերեն, ՀՎՀՀ-ն, կազմակերպաիրավական ձևը և հասցեն։ Տվյալները փոխվելուց հետո նշանը վերադառնում է «Ստուգված չէ» վիճակին, մինչև նոր տարբերակը հաստատվի։ Նշանը չի վերաբերում կոնտակտային անձին։