TENDER.AM-Ի ՄԱՍԻՆ

Մեր մասին

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Tender.am՝ գնումների մասնագիտացված որոնողական և տեղեկատվական հարթակում։

Մեր գործունեությունը սկսվել է 2010 թվականին՝ գնումների և մրցույթների մասին հայտարարությունների հավաքագրմամբ ու կազմակերպություններին ուղարկմամբ։ Շուկայի պահանջների և ձեռք բերված փորձի հիման վրա 2012 թվականին ստեղծվեց Tender.am հարթակը։

Tender.am-ը միասնական հարթակում հավաքագրում, համակարգում և հասանելի է դարձնում Հայաստանում հրապարակվող գնումների հնարավորությունների մասին տեղեկատվությունը։ Հարթակում ներկայացվում են պետական գնումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, իսկ մասնավոր կազմակերպությունները կարող են հրապարակել իրենց գնումների հայտարարությունները և դրանք հասանելի դարձնել համապատասխան մատակարարներին։

Մեր նպատակն է կրճատել պատվիրատուների և մատակարարների միջև տեղեկատվական բացը, խթանել մրցակցությունը և օգնել համապատասխան մասնակիցներին ժամանակին գտնել իրենց գործունեությանը համապատասխան գնումների հնարավորությունները։

Tender.am-ը զարգանում է նաև որպես գնումների մասնագիտական միջավայր՝ միավորելով գնումների հնարավորությունները, ոլորտի մասնագետներին, կրթական ծրագրերը, ինչպես նաև աշխատանքի և կարիերայի հնարավորությունները։

Tender.am — այնտեղ, որտեղ գնումների պահանջարկը հանդիպում է շուկայի առաջարկին։