ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Սույն Հրապարակային պայմանագիրը լրացվում է հետևյալ Հատուկ պայմաններով, որոնցից յուրաքանչյուրը կարգավորում է առանձին ծառայություն.
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Tender.am էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ «Հարթակ» կամ «Համակարգ») — Tender.am ինտերնետային կայքում, դրա ենթատիրույթներում և Հարթակի հետ տեխնիկապես ինտեգրված միջավայրերում գործող էլեկտրոնային համակարգ, որի միջոցով Օգտատերերին տրամադրվում են տեղեկատվություն, թվային գործառույթներ և Հարթակի ծառայություններ։ Համակարգի շահագործող (այսուհետ՝ «Շահագործող») — «Բառուս Գրուպ» ՍՊԸ, որը շահագործում է Tender.am Հարթակը և Օգտատերերին տրամադրում է Հարթակից և Հարթակի ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Այցելու — Հարթակ այցելող անձ, որը Հարթակում գրանցված չէ կամ մուտք չի գործել իր Օգտահաշիվ։ Օգտատեր — Հարթակում սահմանված կարգով գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի Օգտահաշիվ և կարող է օգտվել Հարթակի համապատասխան անվճար և վճարովի ծառայություններից։ Գրանցում — Հարթակում Օգտահաշիվ ստեղծելու գործընթաց, որի ընթացքում անձը տրամադրում է Հարթակի կողմից պահանջվող տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, անհրաժեշտության դեպքում՝ այլ տվյալներ, և սահմանում է գաղտնաբառ։ Հարթակում գրանցումն անվճար է։ Օգտահաշիվ — Գրանցման արդյունքում Օգտատիրոջ համար Հարթակում ստեղծված անհատական էլեկտրոնային հաշիվ, որի միջոցով Օգտատերը նույնականացվում է Հարթակում և ստանում համապատասխան գործառույթներից ու Հարթակի ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Անձնական տարածք — Օգտահաշվին կապված Օգտատիրոջ անհատական միջավայրը Հարթակում, որի միջոցով Օգտատերը կարող է կառավարել իր տվյալները, կարգավորումները, ծառայությունները, Դրամապանակը և Հարթակում հասանելի այլ գործառույթները։ Հարթակի ծառայություններ — Շահագործողի կողմից Հարթակի միջոցով Օգտատերերին տրամադրվող անվճար կամ վճարովի տեղեկատվական, հրապարակման, որոնման, ծանուցման, մասնագիտական, կրթական, աշխատանքի, հաղորդակցման և այլ թվային ծառայություններ ու գործառույթներ, այդ թվում՝ Օգտատերերի կողմից տեղեկատվություն, հայտարարություններ և այլ բովանդակություն ստեղծելու, տեղադրելու, հրապարակելու, որոնելու և օգտագործելու հնարավորությունները։ Հարթակի ծառայությունները կարող են հասանելի լինել Հարթակի հիմնական տիրույթում, դրա ենթատիրույթներում կամ Հարթակի հետ տեխնիկապես ինտեգրված միջավայրերում։ Անվճար ծառայություն — Հարթակի ծառայություն կամ գործառույթ, որից Օգտատերը կարող է օգտվել առանց վճարում կատարելու։ Վճարովի ծառայություն — Հարթակի միջոցով առաջարկվող ծառայություն կամ լրացուցիչ գործառույթ, որի օգտագործման համար Օգտատերը վճարում է տվյալ պահին Հարթակում հրապարակված կամ համապատասխան ծառայության պայմաններով հաշվարկվող արժեքը։ Ծառայության պայմաններ — համապատասխան ծառայության համար Հարթակում հրապարակված պայմանները, որոնք կարող են ներառել ծառայության նկարագրությունը, արժեքը կամ դրա հաշվարկման եղանակը, գործողության ժամկետը, ծավալը, սահմանափակումները, վճարման կամ գանձման կարգը և օգտագործման այլ պայմաններ։ Դրամապանակ (Հաշիվ) — Օգտատիրոջ Անձնական տարածքում գործող ներքին հաշվառման համակարգ, որտեղ արտացոլվում է Հարթակի վճարովի ծառայություններից օգտվելու նպատակով Օգտատիրոջ կողմից նախապես վճարված և դեռևս չօգտագործված դրամական միջոցների հաշվառվող մնացորդը։ Դրամապանակը բանկային հաշիվ, վճարային հաշիվ, ավանդ կամ էլեկտրոնային փող չէ և նախատեսված է Հարթակի վճարովի ծառայությունների դիմաց վճարումների հաշվառման համար։ Դրամապանակի համալրում — Օգտատիրոջ կողմից Հարթակի վճարովի ծառայություններից հետագայում օգտվելու նպատակով կանխավճարի կատարում՝ բանկային քարտով, բանկային փոխանցմամբ կամ Հարթակում հասանելի այլ վճարման եղանակով, որի արդյունքում համապատասխան գումարն արտացոլվում է Օգտատիրոջ Դրամապանակում։ Դրամապանակի մնացորդ — Օգտատիրոջ կողմից նախապես վճարված և Հարթակի վճարովի ծառայությունների ձեռքբերման համար դեռևս չօգտագործված դրամական միջոցների՝ Դրամապանակում հաշվառվող գումարը։ Գանձում — Դրամապանակի մնացորդի նվազեցումը համապատասխան վճարովի ծառայության արժեքի չափով՝ Օգտատիրոջ կողմից կատարված գործողության, նախապես ընդունված ծառայության պայմանների կամ նախապես տրամադրված համաձայնության հիման վրա։ Տեղեկատվություն — Հարթակում տեղադրված կամ Հարթակի միջոցով Օգտատիրոջը հասանելի դարձվող տվյալներ, հայտարարություններ, փաստաթղթեր և այլ տեղեկատվություն։ Օգտատիրոջ բովանդակություն — Օգտատիրոջ կողմից Հարթակում ստեղծված, մուտքագրված, վերբեռնված, տեղադրված, հրապարակված կամ հրապարակման ներկայացված ցանկացած տեղեկատվություն, հայտարարություն, փաստաթուղթ, տեքստ, պատկեր կամ այլ նյութ։ Պաշտոնական ծանուցում — Շահագործողի հաղորդագրություն, որը հասանելի է Օգտատիրոջ Անձնական տարածքում և/կամ Հարթակի համապատասխան ծանուցումների բաժնում։ Համակարգի բարեխիղճ օգտագործում — Հարթակի օգտագործում սույն Պայմանագրի, կիրառելի օրենսդրության և Հարթակում սահմանված օգտագործման կանոնների պահպանմամբ։ Համակարգի օգտագործման ծրագրային սահմանափակումներ — Շահագործողի կողմից կիրառվող ողջամիտ տեխնիկական և ծրագրային միջոցներ, որոնք նախատեսված են Հարթակի անվտանգության և բնականոն աշխատանքի, տվյալների պաշտպանության և ծառայությունների՝ սահմանված պայմաններին համապատասխան օգտագործման ապահովման համար։ 1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ 1.1. Սույն Պայմանագրի առարկան Շահագործողի կողմից Օգտատերերին Հարթակից և Հարթակի ծառայություններից օգտվելու հնարավորություն տրամադրելն է՝ սույն Պայմանագրի և համապատասխան ծառայության համար Հարթակում սահմանված պայմանների համաձայն։ 1.2. Հարթակի առանձին ծառայությունները կարող են լինել անվճար կամ վճարովի և կարող են ներառել տեղեկատվության ու բովանդակության որոնման, ստացման, ստեղծման, տեղադրման, հրապարակման և օգտագործման, ինչպես նաև Հարթակի միջոցով այլ Օգտատերերի կամ երրորդ անձանց հետ փոխգործակցության հնարավորություններ։ 1.3. Շահագործողը կարող է փոփոխել և լրացնել Հարթակի ծառայությունների կազմը, գործառույթները և հասանելիության պայմանները։ Նոր ծառայության կամ գործառույթի ներդրումն ինքնին չի պահանջում սույն Պայմանագրի փոփոխություն, եթե դրա օգտագործումը չի առաջացնում սույն Պայմանագրով չկարգավորված էական իրավահարաբերություններ։ 1.4. Հարթակի առանձին ծառայությունների համար կարող են սահմանվել լրացուցիչ կամ հատուկ պայմաններ։ Մինչ համապատասխան ծառայությունից օգտվելը Օգտատիրոջը հնարավորություն է տրվում ծանոթանալ դրա նկատմամբ կիրառվող պայմաններին։ 1.5. Համապատասխան ծառայությանն անմիջականորեն վերաբերող հարցերի դեպքում այդ ծառայության հատուկ պայմանները գերակայում են սույն Պայմանագրի ընդհանուր դրույթների նկատմամբ, իսկ վճարումների, Դրամապանակի, գանձումների և վերադարձների ընդհանուր հարցերի նկատմամբ կիրառվում են նաև Հարթակի վճարումների, Դրամապանակի և գումարների վերադարձի հատուկ պայմանները՝ այնքանով, որքանով համապատասխան ծառայության հատուկ պայմաններով այլ բան սահմանված չէ։ 1.6. Որևէ պայման չի կարող սահմանափակել Օգտատիրոջ այն իրավունքները, որոնք չեն կարող սահմանափակվել Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ։ 2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 2.1. Սույն Պայմանագիրը հանդիսանում է միանալու պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իմաստով։ 2.2. Հարթակում Օգտահաշվի գրանցումն անվճար է։ 2.3. Գրանցման համար անձը տրամադրում է Հարթակի կողմից պահանջվող տվյալները, այդ թվում՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, սահմանում է գաղտնաբառ և Հարթակով նախատեսված դեպքերում տրամադրում է այլ անհրաժեշտ տվյալներ։ 2.4. Սույն Պայմանագրին միանալու պահ է համարվում Օգտատիրոջ կողմից Հարթակում գրանցման ընթացքում համապատասխան գործողությամբ սույն Պայմանագրի պայմանների ընդունումը։ 2.5. Ընդունելով Պայմանագիրը՝ Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է դրա պայմաններին, հասկանում է դրանց բովանդակությունը և ամբողջությամբ ընդունում է դրանք։ 2.6. Օգտատերը պարտավոր է գրանցման ընթացքում տրամադրել հավաստի և արդիական տվյալներ և անհրաժեշտության դեպքում թարմացնել դրանք։ 2.7. Շահագործողն իրավունք ունի հաստատել Օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն և/կամ հեռախոսահամարը հաստատման կոդի, հղման կամ այլ տեխնիկական միջոցի միջոցով։ 2.8. Շահագործողն իրավունք ունի սահմանափակել մեկ անձի կողմից մի քանի Օգտահաշիվների ստեղծումը կամ օգտագործումը, եթե դա անհրաժեշտ է Հարթակի անվտանգության ապահովման, չարաշահումների կանխարգելման կամ համապատասխան ծառայությունների պայմանների պահպանման համար։ 2.9. Օգտատերը պարտավոր է ապահովել իր Օգտահաշվի մուտքային տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։ 2.10. Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Շահագործողին իր Օգտահաշվի չարտոնված օգտագործման կամ մուտքային տվյալների հնարավոր արտահոսքի մասին։ 2.11. Հարթակում գրանցվելը և Օգտահաշիվ ստեղծելն ինքնին Օգտատիրոջ համար վճարային պարտավորություն չեն առաջացնում։ 2.12. Օգտատերն իրավունք չունի միակողմանի փոփոխել սույն Պայմանագրի պայմանները։ 3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3.1. Շահագործողն իրավունք ունի՝ 3.1.1. Հաշվառել Հարթակի օգտագործման հետ կապված գործողությունները, մուտքերը և տեխնիկական տվյալները։ 3.1.2. Կիրառել Հարթակի բնականոն, անվտանգ և նպատակային օգտագործման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային սահմանափակումներ։ 3.1.3. Սահմանել Հարթակի ծառայությունների տեսակները, գործառույթները, արժեքները կամ դրանց հաշվարկման մեխանիզմները, գործողության ժամկետները, օգտագործման ծավալը և այլ պայմանները։ 3.1.4. Ավելացնել, փոփոխել կամ դադարեցնել Հարթակի առանձին ծառայություններ և գործառույթներ՝ պահպանելով արդեն ձեռք բերված վճարովի ծառայությունների նկատմամբ Օգտատերերի իրավունքները։ 3.1.5. Ժամանակավորապես սահմանափակել կամ արգելափակել Օգտատիրոջ Օգտահաշիվը կամ առանձին ծառայությունների հասանելիությունը, եթե Օգտատերը խախտում է սույն Պայմանագիրը, փորձում է շրջանցել Հարթակի տեխնիկական սահմանափակումները, սպառնալիք է ստեղծում Հարթակի անվտանգության համար կամ առկա են չարտոնված օգտագործման կամ խարդախ գործողությունների հիմնավորված կասկածներ։ 3.1.6. Օգտատիրոջ կողմից էական կամ բազմակի խախտումների դեպքում դադարեցնել սույն Պայմանագիրը և փակել կամ սահմանափակել համապատասխան Օգտահաշիվը։ 3.1.7. Իրականացնել Հարթակի տեխնիկական սպասարկում, թարմացում և զարգացում։ 3.1.8. Մերժել Օգտատիրոջ բովանդակության հրապարակումը, չհրապարակել, սահմանափակել կամ հեռացնել այն, եթե այն խախտում է սույն Պայմանագիրը, կիրառելի օրենսդրությունը, երրորդ անձանց իրավունքները կամ չի համապատասխանում համապատասխան ծառայության հրապարակման պայմաններին։ 3.2. Շահագործողը պարտավոր է՝ 3.2.1. Գրանցումից հետո, տեխնիկական խոչընդոտների բացակայության դեպքում, ապահովել Օգտատիրոջ հասանելիությունն իր Օգտահաշվին և Անձնական տարածքին։ 3.2.2. Մինչ վճարովի ծառայության ձեռքբերումը Օգտատիրոջը հասանելի դարձնել համապատասխան ծառայության նկարագրությունը, արժեքը կամ դրա հաշվարկման պայմանները և հիմնական օգտագործման պայմանները։ 3.2.3. Դրամապանակի համալրման վճարման հաստատումից հետո համապատասխան գումարն արտացոլել Օգտատիրոջ Դրամապանակում։ 3.2.4. Դրամապանակից գումար գանձել միայն Օգտատիրոջ կողմից ընտրված կամ նախապես համաձայնեցված վճարովի ծառայությունների համար՝ համապատասխան ծառայության պայմաններով սահմանված կարգով։ 3.2.5. Տեխնիկական հնարավորությունների սահմաններում Անձնական տարածքում տրամադրել Դրամապանակի մնացորդի և կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն։ 3.2.6. Պաշտոնական ծանուցումները տրամադրել սույն Պայմանագրով սահմանված կարգով։ 3.3. Օգտատերն իրավունք ունի՝ 3.3.1. Անվճար գրանցվել Հարթակում և ունենալ Օգտահաշիվ ու Անձնական տարածք։ 3.3.2. Օգտվել Հարթակի անվճար ծառայություններից դրանց համար սահմանված պայմաններով։ 3.3.3. Համալրել Դրամապանակը և ձեռք բերել Հարթակի վճարովի ծառայություններ։ 3.3.4. Մինչ վճարովի ծառայության ձեռքբերումը ծանոթանալ դրա արժեքին կամ արժեքի հաշվարկման պայմաններին և հիմնական պայմաններին։ 3.3.5. Անձնական տարածքում դիտել Դրամապանակի հասանելի մնացորդը և տեխնիկական հնարավորությունների սահմաններում՝ կատարված գործառնությունների պատմությունը։ 3.3.6. Օգտվել ձեռք բերված ծառայություններից համապատասխան ծառայության պայմաններին համապատասխան։ 3.3.7. Հարթակի համապատասխան ծառայությունների շրջանակում ստեղծել, տեղադրել, հրապարակել կամ հրապարակման ներկայացնել Օգտատիրոջ բովանդակություն։ 3.4. Օգտատերը պարտավոր է՝ 3.4.1. Պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն Պայմանագրի և համապատասխան ծառայությունների պայմանների պահանջները։ 3.4.2. Տրամադրել հավաստի տվյալներ և անհրաժեշտության դեպքում թարմացնել դրանք։ 3.4.3. Ապահովել իր Օգտահաշվի մուտքային տվյալների անվտանգությունը։ 3.4.4. Չփոխանցել իր Օգտահաշիվը երրորդ անձանց օգտագործման համար՝ բացառությամբ Հարթակով նախատեսված լրացուցիչ օգտատերերի գործառույթների օգտագործման դեպքերի։ 3.4.5. Չշրջանցել Հարթակի տեխնիկական և ծրագրային սահմանափակումները։ 3.4.6. Առանց Շահագործողի համաձայնության չօգտագործել ավտոմատացված միջոցներ Հարթակից տվյալների զանգվածային հավաքագրման, պատճենման կամ արտահանման համար, եթե այդ հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված չէ համապատասխան ծառայությամբ։ 3.4.7. Առանց համապատասխան իրավունքի չվերավաճառել կամ երրորդ անձանց չտրամադրել վճարովի ծառայությունների հասանելիությունը։ 3.4.8. Հարթակում հրապարակել միայն այն բովանդակությունը, որի հրապարակման և օգտագործման համար Օգտատերն ունի անհրաժեշտ իրավունքներ և իրավական հիմքեր։ 3.4.9. Պատասխանատվություն կրել իր կողմից տեղադրված կամ հրապարակված բովանդակության բովանդակության, օրինականության և հավաստիության համար։ 4. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.1. Հարթակում գրանցումը և Օգտահաշվի ստեղծումն անվճար են։ Հարթակի առանձին ծառայությունները կարող են տրամադրվել վճարովի հիմունքներով։ 4.2. Վճարովի ծառայությունների արժեքները կամ դրանց հաշվարկման պայմանները և հիմնական պայմանները հրապարակվում են Հարթակում և հասանելի են Օգտատիրոջը մինչև համապատասխան վճարային պարտավորության առաջացումը։ 4.3. Վճարովի ծառայություններից օգտվելու համար Օգտատերը կարող է նախապես համալրել իր Դրամապանակը Հարթակում հասանելի վճարման եղանակներից մեկով, այդ թվում՝ բանկային քարտով կամ բանկային փոխանցմամբ։ 4.4. Բանկային քարտով և այլ էլեկտրոնային վճարումները կատարվում են Հարթակի հետ ինտեգրված համապատասխան վճարային ծառայությունների միջոցով։ 4.5. Դրամապանակի համալրման համար վճարված գումարը համարվում է Օգտատիրոջ կանխավճար՝ Հարթակի վճարովի ծառայությունների հետագա ձեռքբերման նպատակով և համապատասխան վճարման հաստատումից հետո արտացոլվում է Օգտատիրոջ Դրամապանակում։ 4.6. Դրամապանակում արտացոլված մնացորդը բանկային ավանդ, բանկային կամ վճարային հաշվում պահվող դրամական միջոց կամ էլեկտրոնային փող չէ։ 4.7. Վճարովի ծառայության արժեքը կարող է գանձվել Դրամապանակից՝ Օգտատիրոջ կողմից ծառայության ձեռքբերումը հաստատող գործողության կամ Օգտատիրոջ կողմից նախապես ընդունված ծառայության պայմանների և տրամադրված համաձայնության հիման վրա։ 4.8. Եթե համապատասխան ծառայության պայմաններով նախատեսված է ավտոմատ, պարբերական կամ հետաձգված գանձում, այն կարող է իրականացվել միայն Օգտատիրոջ կողմից նախապես ընդունված պայմանների և տրամադրված համաձայնության շրջանակներում։ 4.9. Եթե ծառայության բնույթից ելնելով յուրաքանչյուր գանձման ճշգրիտ գումարը նախապես հայտնի չէ, Օգտատիրոջը մինչև համապատասխան համաձայնության տրամադրումը ներկայացվում են արժեքի հաշվարկման և գանձման կիրառելի պայմանները։ 4.10. Եթե համապատասխան ծառայության պայմաններով այլ բան նախատեսված չէ, վճարովի ծառայությունը կարող է ակտիվացվել կամ համապատասխան գանձումը կատարվել միայն Դրամապանակում բավարար մնացորդի առկայության դեպքում։ 4.11. Դրամապանակի համալրումն ինքնին որևէ կոնկրետ վճարովի ծառայության ձեռքբերում չի համարվում։ 4.12. Շահագործողն իրավունք ունի փոփոխել վճարովի ծառայությունների արժեքները և դրանց հաշվարկման մեխանիզմները։ Նոր պայմանները կիրառվում են դրանց ուժի մեջ մտնելուց հետո կատարվող նոր գնումների կամ նոր վճարային պարտավորությունների նկատմամբ, եթե համապատասխան ծառայության հատուկ պայմաններով այլ բան նախատեսված չէ։ 4.13. Վճարման տեխնիկական սխալի, կրկնակի գանձման կամ վճարված գումարը Դրամապանակում չարտացոլվելու դեպքում Օգտատերն իրավունք ունի դիմել Շահագործողին՝ տրամադրելով վճարման նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ 4.14. Դրամապանակում արտացոլված միջոցները նախատեսված են Հարթակի վճարովի ծառայությունների ձեռքբերման համար՝ չսահմանափակելով սույն Պայմանագրով և կիրառելի օրենսդրությամբ նախատեսված վերադարձի իրավունքը։ 4.15. Հաշվարկային և վճարային փաստաթղթերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։ 4.16. Վճարումների, Դրամապանակի, ավտոմատ գանձումների, սխալ կամ կրկնակի գանձումների և գումարների վերադարձի մանրամասն ընդհանուր կանոնները կարող են սահմանվել Հարթակի՝ վճարումների, Դրամապանակի և գումարների վերադարձի հատուկ պայմաններով։ 5. ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ 5.1. Օգտատիրոջ Դրամապանակում առկա և վճարովի ծառայությունների ձեռքբերման համար դեռևս չօգտագործված դրամական մնացորդը կարող է վերադարձվել Օգտատիրոջ պահանջով։ 5.2. Գումարի վերադարձի համար Օգտատերը Շահագործողին ներկայացնում է համապատասխան դիմում՝ Հարթակում Շահագործողի կողմից սահմանված հաղորդակցման եղանակով։ 5.3. Վերադարձման ենթակա գումարը որոշվում է վերադարձի դիմումը ներկայացնելու պահին Դրամապանակում առկա փաստացի չօգտագործված մնացորդի հիման վրա։ 5.4. Արդեն մատուցված, ակտիվացված կամ Օգտատիրոջը պատշաճ կերպով հասանելի դարձված վճարովի ծառայությունների դիմաց գանձված գումարները վերադարձման ենթակա չեն միայն այն պատճառով, որ Օգտատերը չի օգտվել կամ ամբողջությամբ չի օգտվել ծառայությունից, բացառությամբ սույն Պայմանագրով, համապատասխան ծառայության հատուկ պայմաններով կամ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ 5.5. Եթե Դրամապանակը համալրվել է բանկային քարտով, վերադարձը, որպես կանոն, իրականացվում է անկանխիկ եղանակով՝ համապատասխան քարտային գործարքի վերադարձի միջոցով, եթե դա տեխնիկապես և իրավաբանորեն կիրառելի է։ 5.6. Բանկային փոխանցմամբ վճարված գումարի վերադարձը կարող է իրականացվել համապատասխան բանկային հաշվին։ 5.7. Շահագործողն իրավունք ունի իրականացնել վերադարձի պահանջի և համապատասխան գործարքի նույնականացման ու իրավաչափության համար անհրաժեշտ ստուգումներ։ 5.8. Հաստատված կրկնակի կամ սխալ գանձման, ինչպես նաև Շահագործողի կողմից հաստատված տեխնիկական սխալի պատճառով վճարովի ծառայությունը չտրամադրելու դեպքում համապատասխան գումարը վերադարձվում է կամ, Օգտատիրոջ համաձայնությամբ և կիրառելի կանոններով թույլատրելի լինելու դեպքում, վերականգնվում է Դրամապանակում։ 5.9. Վերադարձի մշակման և գումարի փաստացի հաշվեգրման ժամկետը կարող է կախված լինել համապատասխան բանկի, քարտային համակարգի կամ այլ վճարային ծառայություն մատուցողի աշխատանքից։ 5.10. Գումարների վերադարձի նկատմամբ կիրառվում են նաև Հարթակի վճարումների, Դրամապանակի և գումարների վերադարձի հատուկ պայմանները։ 6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՕԳՏԱՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից դրան միանալու պահից և գործում է մինչև Օգտահաշվի փակումը կամ Պայմանագրի դադարեցումը։ 6.2. Օգտատերն իրավունք ունի դիմել իր Օգտահաշիվը փակելու և սույն Պայմանագիրը դադարեցնելու պահանջով՝ Հարթակում հասանելի համապատասխան գործառույթի կամ Շահագործողի կողմից սահմանված հաղորդակցման եղանակի միջոցով։ 6.3. Օգտահաշվի փակման դեպքում վերադարձման ենթակա չօգտագործված Դրամապանակի մնացորդի նկատմամբ կիրառվում են սույն Պայմանագրի 5-րդ բաժնի և վճարումների, Դրամապանակի ու գումարների վերադարձի համապատասխան հատուկ պայմանների դրույթները։ 6.4. Օգտահաշվի փակումը կամ Պայմանագրի դադարեցումը չի վերացնում մինչև այդ պահը Կողմերի միջև պատշաճ կերպով առաջացած իրավունքներն ու պարտավորությունները։ 6.5. Շահագործողն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակել Օգտահաշվի կամ առանձին ծառայությունների հասանելիությունը՝ սույն Պայմանագրի խախտման, անվտանգության սպառնալիքի, չարաշահման, չարտոնված օգտագործման կամ խարդախության հիմնավորված կասկածի դեպքում։ 6.6. Օգտատիրոջ կողմից էական կամ բազմակի խախտումների դեպքում Շահագործողն իրավունք ունի դադարեցնել սույն Պայմանագիրը և փակել կամ սահմանափակել համապատասխան Օգտահաշիվը։ 6.7. Շահագործողն իրավունք ունի փոփոխել սույն Պայմանագիրը՝ նոր խմբագրությունը Հարթակում հրապարակելու միջոցով։ 6.8. Պայմանագրի էական փոփոխությունների մասին Օգտատերերը տեղեկացվում են Հարթակի միջոցով։ 6.9. Էլեկտրոնային փոստով, SMS-ով կամ այլ արտաքին հաղորդակցման եղանակով լրացուցիչ տեղեկացումը Շահագործողի իրավունքն է և ոչ պարտականությունը, եթե կիրառելի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։ 6.10. Պայմանագրի փոփոխությունները չեն կարող հետադարձ ուժով ի վնաս Օգտատիրոջ փոփոխել արդեն ձեռք բերված և վճարված ծառայության հիմնական պայմանները, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը պարտադիր է կիրառելի օրենսդրության պահանջներով։ 7. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ 7.1. Հարթակի առանձին ծառայությունները կարող են Օգտատերերին հնարավորություն տալ ստեղծել, ներբեռնել, տեղադրել, ներկայացնել կամ հրապարակել հայտարարություններ, պրոֆիլներ, փաստաթղթեր, տեքստեր, պատկերներ և այլ բովանդակություն։ 7.2. Օգտատերը պատասխանատու է իր կողմից Հարթակում տեղադրված կամ հրապարակված բովանդակության բովանդակության, հավաստիության, օրինականության և երրորդ անձանց իրավունքներին համապատասխանության համար։ 7.3. Օգտատերը պարտավոր է Հարթակում տեղադրել կամ հրապարակել միայն այնպիսի բովանդակություն, որի օգտագործման, հրապարակման կամ տարածման համար ունի անհրաժեշտ իրավունքներ կամ այլ իրավական հիմք։ 7.4. Շահագործողն իրավունք ունի մերժել բովանդակության հրապարակումը, ժամանակավորապես չհրապարակել, սահմանափակել դրա հասանելիությունը կամ հեռացնել այն, եթե բովանդակությունը՝
7.5. Շահագործողի կողմից բովանդակության ստուգումը, խմբագրումը կամ հաստատումը չի հանդիսանում դրա ճշտության, ամբողջականության կամ օրինականության երաշխավորում։ 7.6. Օգտատիրոջ կողմից հրապարակային դարձված բովանդակությունը կարող է հասանելի դառնալ Հարթակի այլ Օգտատերերին, Այցելուներին կամ հանրությանը՝ համապատասխան ծառայության բնույթից և Օգտատիրոջ ընտրած կարգավորումներից կախված։ 8. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 8.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Պայմանագրով սահմանված կարգով։ 8.2. Եթե Հարթակում ներկայացված տեղեկատվությունը ստացվել է արտաքին, պաշտոնական կամ հրապարակային աղբյուրից, համապատասխան դեպքերում Հարթակում կարող է նշվել դրա սկզբնաղբյուրը։ 8.3. Շահագործողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կամ արտաքին աղբյուրներում հրապարակված տեղեկատվության բովանդակության, ճշտության, ամբողջականության, արդիականության կամ դրանցում առկա սխալների համար։ 8.4. Շահագործողը պարտավորություն չի ստանձնում Հարթակում ապահովելու բոլոր հնարավոր սկզբնաղբյուրներում հրապարակված ամբողջ տեղեկատվության ամբողջական կամ անընդհատ առկայությունը կամ դրա հասանելիությունը որոշակի ժամկետում։ 8.5. Եթե Հարթակում ներկայացված տեղեկատվության և համապատասխան սկզբնաղբյուրում հրապարակված տեղեկատվության միջև առկա է տարբերություն, իրավական կամ փաստացի գնահատման համար առաջնահերթ է համարվում սկզբնաղբյուրում հրապարակված տեղեկատվությունը, եթե կիրառելի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։ 8.6. Հարթակում տրամադրվող տեղեկատվությունը հիմնականում տեղեկատվական բնույթ է կրում և չի փոխարինում Օգտատիրոջ կողմից համապատասխան սկզբնաղբյուրների, փաստաթղթերի, ժամկետների և այլ էական տեղեկատվության ինքնուրույն ստուգմանը։ 8.7. Օգտատերը ինքնուրույն պատասխանատվություն է կրում Հարթակում հասանելի տեղեկատվության հիման վրա իր կողմից ընդունված որոշումների համար՝ օրենքով թույլատրելի սահմաններում։ 8.8. Շահագործողը պատասխանատվություն չի կրում իր ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին համակարգերի, երրորդ կողմի ծառայությունների, կապի միջոցների, վճարային համակարգերի կամ ենթակառուցվածքների խափանումների համար։ 8.9. Շահագործողը չի երաշխավորում, որ ավտոմատացված որոնման, դասակարգման, համադրման կամ AI մեխանիզմները բոլոր դեպքերում կգտնեն կամ ճշգրիտ կդասակարգեն Օգտատիրոջ համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ամբողջ տեղեկատվությունը։ 8.10. Շահագործողի մեղքով արդեն վճարված ծառայության էական և հաստատված անհասանելիության դեպքում կարող է իրականացվել ծառայության գործողության ժամկետի երկարաձգում, համապատասխան գումարի վերադարձ կամ Դրամապանակի մնացորդի վերականգնում՝ համապատասխան ծառայության պայմանների և կիրառելի կանոնների համաձայն։ 9. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 9.1. Հարթակը կարող է օգտագործել արհեստական բանականության, ավտոմատացված վերլուծության, որոնման, դասակարգման, համապատասխանության որոշման և այլ թվային տեխնոլոգիաներ։ 9.2. AI և ավտոմատացված գործառույթները կարող են օգտագործվել, մասնավորապես՝
9.3. AI համակարգերի կողմից տրամադրված պատասխանները, ամփոփումները, դասակարգումները, գնահատականները և առաջարկությունները կարող են ստեղծվել ավտոմատացված եղանակով և չեն հանդիսանում պաշտոնական իրավական, ֆինանսական կամ մասնագիտական եզրակացություն, եթե համապատասխան ծառայության պայմաններում ուղղակիորեն այլ բան նշված չէ։ 9.4. Օգտատերը պարտավոր է ինքնուրույն ստուգել իր համար էական AI-ով կամ ավտոմատացված գործառույթով ստացված տեղեկատվությունը՝ սկզբնաղբյուրների և համապատասխան փաստաթղթերի հիման վրա։ 9.5. AI ծառայությունների օգտագործման ընթացքում տվյալների մշակման մանրամասն պայմանները սահմանվում են Հարթակի Գաղտնիության քաղաքականությամբ։ 10. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՖԻԼՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ 10.1. Հարթակը կարող է Օգտատերերին հնարավորություն տալ ստեղծելու մասնագիտական պրոֆիլներ և օգտվելու մասնագետների, աշխատանքի, կրթության կամ մասնագիտական այլ ծառայություններից։ 10.2. Համապատասխան ծառայությունների շրջանակում Օգտատիրոջ տրամադրած մասնագիտական տվյալները կարող են հրապարակվել կամ հասանելի դարձվել այլ Օգտատերերին՝ Օգտատիրոջ ընտրության և համապատասխան ծառայության պայմանների համաձայն։ 10.3. Մասնագիտական պրոֆիլի ստեղծումը, հրապարակումը կամ մասնագետների համապատասխան շտեմարանում ներառվելը չի հանդիսանում Շահագործողի կողմից Օգտատիրոջ մասնագիտական որակավորման, փորձի կամ հմտությունների հաստատում կամ երաշխավորում։ 10.4. Հարթակի առանձին մասնագիտական, կրթական, աշխատանքի կամ հաղորդակցման ծառայությունների համար կարող են սահմանվել լրացուցիչ հատուկ պայմաններ։ 11. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ 11.1. Շահագործողի պաշտոնական ծանուցումները տրամադրվում են Հարթակի միջոցով՝ Օգտատիրոջ Անձնական տարածքում և/կամ համապատասխան ծանուցումների բաժնում։ 11.2. Հարթակում Օգտատիրոջը հասանելի դարձված Պաշտոնական ծանուցումը համարվում է պատշաճ տրամադրված այն հասանելի դարձնելու պահից՝ անկախ այն բանից, թե Օգտատերն այն փաստացի կարդացել է, թե ոչ։ 11.3. Օգտատերը պարտավոր է պարբերաբար ստուգել Հարթակի համապատասխան ծանուցումների բաժինը։ 11.4. Շահագործողը կարող է լրացուցիչ հաղորդագրություններ ուղարկել էլեկտրոնային փոստով, SMS-ով կամ այլ հասանելի հաղորդակցման եղանակով։ 11.5. Եթե համապատասխան ծառայության պայմաններով այլ բան նախատեսված չէ, արտաքին հաղորդակցման եղանակները լրացուցիչ են և չեն փոխարինում Հարթակի միջոցով տրամադրվող Պաշտոնական ծանուցմանը։ 11.6. Շահագործողը պատասխանատվություն չի կրում էլեկտրոնային փոստի, SMS-ի կամ այլ արտաքին հաղորդագրության չստացման կամ ուշացման համար, եթե դրա պատճառները գտնվում են Շահագործողի ողջամիտ վերահսկողությունից դուրս։ 11.7. Առանձին ծանուցման ծառայությունների տրամադրման, վճարման, գանձման և ծանուցման պահի հատուկ կանոնները սահմանվում են համապատասխան ծառայության հատուկ պայմաններով։ 12. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ 12.1. Շահագործողը մշակում է Հարթակի գործունեության և համապատասխան ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ անձնական և այլ տվյալներ։ 12.2. Տվյալները կարող են մշակվել Օգտատիրոջ նույնականացման, Օգտահաշվի կառավարման, ծառայությունների տրամադրման, վճարումների հաշվառման, անվտանգության ապահովման և Շահագործողի իրավական պարտավորությունների կատարման նպատակներով։ 12.3. Շահագործողը կարող է մշակել ինչպես Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալները, այնպես էլ Հարթակի օգտագործման ընթացքում ձևավորվող տեխնիկական և գործառնական տվյալները։ 12.4. Անհրաժեշտ տվյալները կարող են փոխանցվել կամ հասանելի դարձվել երրորդ անձանց այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Հարթակի գործունեության և համապատասխան ծառայությունների տրամադրման համար՝ կիրառելի օրենսդրության պահանջների պահպանմամբ։ 12.5. Բանկային քարտով վճարումներ իրականացնելիս քարտային գործարքի մշակման համար անհրաժեշտ տվյալները կարող են մշակվել համապատասխան բանկի, պրոցեսինգային կենտրոնի և վճարային համակարգերի կողմից։ 12.6. Շահագործողը ձեռնարկում է իր գործունեության բնույթին համապատասխան կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ իր կողմից մշակվող տվյալները չարտոնված հասանելիությունից, փոփոխությունից, բացահայտումից կամ կորստից պաշտպանելու համար։ 12.7. Անձնական տվյալների մշակման, պահպանման, փոխանցման, անվտանգության և Օգտատիրոջ իրավունքների մանրամասն պայմանները սահմանվում են Հարթակում հրապարակված Գաղտնիության քաղաքականությամբ։ 12.8. Հարթակը կարող է օգտագործել cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ համապատասխան քաղաքականությամբ և կիրառելի օրենսդրությամբ սահմանված կարգով։ 13. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ 13.1. Կողմերն ազատվում են պատասխանատվությունից իրենց պարտավորությունների մասնակի կամ ամբողջական չկատարման համար, եթե դրա պատճառը եղել են անհաղթահարելի ուժի հանգամանքները։ 13.2. Անհաղթահարելի ուժի հանգամանքներ կարող են հանդիսանալ, մասնավորապես՝ բնական աղետները, պատերազմը, ռազմական գործողությունները, արտակարգ դրությունը, պետական մարմինների պարտադիր ակտերը, լայնածավալ ենթակառուցվածքային կամ կապի խափանումները և այլ նմանատիպ հանգամանքներ, որոնք Կողմերի ողջամիտ վերահսկողությունից դուրս են։ 13.3. Անհաղթահարելի ուժի ազդեցության ընթացքում համապատասխան պարտավորությունների կատարումը կասեցվում է այնքանով, որքանով դրանց կատարումն անհնար է դարձել տվյալ հանգամանքի պատճառով։ 13.4. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է ավելի քան երեք ամիս և Պայմանագրի կատարումը գործնականում անհնար է դառնում, յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել Պայմանագիրը։ 13.5. Պայմանագրի դադարեցումը սույն բաժնի հիմքով չի վերացնում մինչև դադարեցումը պատշաճ կերպով առաջացած վճարային կամ վերադարձման պարտավորությունները։ 14. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ 14.1. Սույն Պայմանագիրը և դրա հիման վրա Կողմերի միջև ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ 14.2. Պայմանագրի կատարման, մեկնաբանման, փոփոխման կամ դադարեցման հետ կապված վեճերի դեպքում Կողմերը, հնարավորության դեպքում, ձգտում են դրանք լուծել բանակցությունների միջոցով։ 14.3. Օգտատերը կարող է Շահագործողին ներկայացնել հարցում, բողոք կամ պահանջ Հարթակում հասանելի հաղորդակցման գործիքների կամ Հարթակում հրապարակված Շահագործողի կոնտակտային տվյալների միջոցով։ 14.4. Եթե վեճը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, այն լուծվում է իրավասու դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ 15. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 15.1. Սույն Պայմանագիրը կարող է հրապարակվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ 15.2. Լեզվական տարբերակների միջև հակասության, անհամապատասխանության կամ մեկնաբանության տարբերության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։ 15.3. Օգտատիրոջը կարող է հասանելի դարձվել Պայմանագրի համապատասխան լեզվական տարբերակը՝ կախված Հարթակում ընտրված լեզվից։ Ցանկացած լեզվական տարբերակի ընդունումը համարվում է սույն Պայմանագրի ընդունում։ 15.4. Սույն Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ։ 15.5. Եթե սույն Պայմանագրի որևէ դրույթ ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվում է անվավեր կամ չկիրառելի, դա չի ազդում մնացած դրույթների վավերականության և կիրառելիության վրա։ 15.6. Հարթակի առանձին ծառայությունների համար կարող են սահմանվել լրացուցիչ կամ հատուկ պայմաններ։ 15.7. Սույն Պայմանագիրը, Գաղտնիության քաղաքականությունը, վճարումների, Դրամապանակի և գումարների վերադարձի հատուկ պայմանները, համապատասխան ծառայությունների հատուկ պայմանները, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից Հարթակում կատարված ընտրությունները և հաստատումները միասին կարգավորում են Կողմերի համապատասխան հարաբերությունները։ 15.8. Համապատասխան ծառայության առանձնահատկություններին անմիջականորեն վերաբերող հարցերի դեպքում կիրառվում են տվյալ ծառայության հատուկ պայմանները, իսկ վճարումների ընդհանուր հարցերի նկատմամբ՝ վճարումների, Դրամապանակի և գումարների վերադարձի հատուկ պայմանները՝ այնքանով, որքանով դա չի հակասում կիրառելի օրենսդրության պարտադիր պահանջներին։ 15.9. Շահագործողի կողմից որևէ իրավունքի որոշակի ժամանակահատվածում չիրականացումը չի նշանակում այդ իրավունքից հրաժարում։ 15.10. Շահագործողն իրավունք ունի Հարթակի առանձին գործառույթների իրականացման և ծառայությունների տրամադրման համար ներգրավել երրորդ անձանց՝ կիրառելի օրենսդրության պահանջների պահպանմամբ։ 15.11. Օգտատերը պարտավոր է Հարթակն օգտագործել միայն օրինական նպատակներով, չխախտել այլ անձանց իրավունքները և չխոչընդոտել Հարթակի բնականոն աշխատանքը։ 15.12. Սույն Պայմանագրի գործող խմբագրությունը մշտապես հասանելի է Հարթակում։ ՀԱՐԹԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ «Բառուս Գրուպ» ՍՊԸ |
| © 2012-2026 Tender.am Հեռախոս: +374(11) 83 63 37 Հասցե: Արշակունյաց պող.,2 շենք, 4-րդ հարկ, տարածք 430 |