Սիմոն Տիգրանի Ֆարմանյան

Սիմոն Տիգրանի Ֆարմանյան
Կրթություն
2004-2008թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
2008-2010թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա
2010–2013թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, ասպիրանտուրա
ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհրդի կողմից 28.06.2013թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Թեկնածուական ատենախոսության թեմա` «Գյուտը որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ»
Մասնագիտական փորձ
2009 - 2013թթ. «Բրեյվ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան քաղաքացիական, վարչական, աշխատանքային և ընտանեկան իրավունքների գծով: Զբաղվել է դատական ներկայացուցչությամբ և կորպորատիվ հաճախորդների սպասարկմամբ:
2011թ. մարտ - 2011թ. դեկտեմբեր «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, փորձագետ
2011թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ
2013թ.-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, քաղաքացիական իրավունքի ամբիոն, դասախոս
2013 - 2014թթ. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ, իրավաբանական վարչության պետի տեղակալ
2014թ. փետրվար - 2014թ. հունիս ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ, իրավաբանական վարչության պետ
2013 - 2014թթ. աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի անդամ
2013 - 2014թթ. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի անդամ,
2013 - 2014թթ. վիճակախաղերի շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի անդամ
2013 – 2014թթ. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման ուղղությամբ տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական կարգավորման աշխատանքային խմբի անդամ
2014թ.հունիսից փաստաբանական գործունեություն
01.09.2014թ.-ից Լեգես փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն
01.10.2014թ.-ից Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող քաղաքացիական օրենսգրքի փորձաքննությունն իրականացնող աշխատանքային խմբի անդամ
2015թ. սեպտեմբերից արտոնագրված հաշտարար
2021-2023 Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն ՓԲԸ գլխավոր իրավախորհրդատու։
2022թ․ դեկտեմբերին 4 տարի ժամկետով դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է դատավորների գործունեության գնհատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող գիտնական անդամ