|
Դուք ունեք 19 ընտրված հայտարարություն։
Հարցարան
1. Ի՞նչ կարելի է վաճառել։
Սայթում կարելի է վաճառել ամեն ինչ։ Բոլոր հայտարարություններն անվճար են, անկախ քանակից։
Միակ պահանջն այն է, որ հայտարարությունները պետք է տեղադրվեն ըստ կատեգորիայի։ Այս կանոնը խախտելու դեպքում սայթի ղեկավարությունն իրեն իրավունք է վերապահում ջնջել տվյալ հայտարարությունը, հայտարարության հեղինակի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ անձնական տվյալների՝ հեռախոսահամարների, էլ.փոստի գրանցման արգելման միջոցով։
2. Կարելի՞ է արդյոք գրանցվել մի քանի անգամ։
Մի քանի անգամ գրանցվել ձեզ ոչ ոք իհարկե չի արգելի, սակայն դրա կարիքը չկա։ Բոլոր գրանցված հաճախորդները իրավունք ունեն, ի տարբերություն այլ սայթերի տեղադրել անսահմանափակ թվով հայտարարություններ, ընդ որում, նորից ի տարբերություն այլ սայթերի, բացարձակապես անվճար։
3. Ի՞նչպիսի գործողություններն են արգելված սայթում։
Սայթից օգտվելիս արգելվում է.
- Տեղադրել հայտարարությունը սխալ կատեգորիայում
- Մի քանի անգամ տեղադրել նույն հայտարարությունը։ Հայտարարությունները կարելի է կրկնել, եթե գրված է տարբեր լեզուներով։
- Հայտարարության տեքստում օգտագործել ոչ պատշաճ բառեր
| |