Am  En 
Մասնակիցների համար
Պատվիրատուների համար
Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջարկում ենք որպես առաջին քայլ Բաժանորդագրվել մեր ծանուցման ծառայությանը - և օրը 1 անգամ ստուգել Ձեր էլեկտրոնային փոստարկղը: Մեր կայքում հրատարակվում են հանրային և մասնավոր հատվածի գնման մրցույթների (տենդերների )հայտարարություններ, որոնք դասակարգվում են ըստ գործունեության տեսակների դասակարգիչի, ինչպես նաև կատարվում է մրցույթներին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետի հաշվարկ: Եթե մեր կայքում հրապարակված հայտարարություններից համապատասխանեն Ձեր նշած ոլորտին, դուք կստանաք մեկ էլ.ծանուցում դրա վերաբերյալ, որը կներառի ձեզ հետաքրքրող բոլոր հայտարարությունները իրենց վերջնաժամկետներով:*

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մրցույթի հրավերով պահանջվող մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների գնահատում
  • Մրցույթի հրավերի հետ կապված պատվիրատուներին ուղղված պարզաբանումներ ներկայացնելու հարցումների կազմակերպում
  • Մրցույթի մասնակցության հայտերի պատրաստում
  • Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացում (էլեկտրոնային և թղթային)
  • Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մասնակցից պահանջվող փաստաղթերի նախապատրաստում
  • Մասնակցի շահերի ներկայացում գնահատող հանձնաժողովի հայտերի բացման, գնահատման և  արդյունքների ամփոփման նիստում

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընդհանուր բնույթի խորհրդատվություն պետական գնումներին մասնակցելու իրավունքի և որակավորման պահանջների վերաբերյալ
  • Մասնակիցների համար օրենքով նախատեսված բացասական հետևանքերի (հայտի ապահովման և պայմանագրի ապահովման վճարման, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառման ) հնարավոր ռիսկերի պարզաբանում

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մրցույթներին կոնսորցիումով մասնակցելու համար անհրաժեշտ համատեղ գործունեության պայմանագրի մշակում
  • Գնման գործընթացի հետ կապված գործողությունների կամ ընդունված որոշումների բողոքարկման փաստաթղթերի պատրաստում
  • Մասնակցի շահերի ներկայացում բողոքարկման խորհրդում
  • Մասնակցի շահերի ներկայացում բոլոր դատական ատյաններում

*բաժանորդագրությունը ներառում է միայն ծանուցման ծառայությունը: 

© 2012-2018 Tender.am

Հեռախոս: +374-60 371 777

Հասցե: Արշակունյաց պող.,2 շենք, 4-րդ հարկ, տարածք 430

Էլ.փոստ: [email protected] || Կայք: www.tender.am